Սելավը Ծղալթբիլայում կամուրջ է քանդել եւ բազմաթիվ վնասներ հասցրել գյուղացիներին (ֆոտո)

Սելավը Ծղալթբիլայում կամուրջ է քանդել եւ բազմաթիվ վնասներ հասցրել գյուղացիներին (ֆոտո)

Երեկ Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղում ժամը 16։30 սահմաններում հորդառատ անձրեւի պատճառով առաջացել է սելավ, որը ուժգնանալով քանդել է Ծղալթբիլայից Ջուլղա տանող կամուրջը եւ վնասել բազմաթիվ ճանապարհներ։ Սելավը Ծղալթբիլա գյուղում վնասել է նաեւ տեղի խանութի շինությունը իր հետ տանելով պատի մի մասը, ինչպես նաեւ խանութում առկա բազմաթիվ իրեր։ Ծաղալթբիլայում կան նաեւ թեթեւ վնասված տներ։

Հորդառատ անձրեւից հետո տեղում աղետին ծանոթանալու համար գյուղ են բարձրացել Սամցխե-Ջավախքի նահանգապետ  Կախա Սամխարաձեն եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն։ Գյուղ է բերվել հատուկ տեխնիկան, որը իրականացնում է մի շարք միջոցառումներ աղետի հետեւանքները հաղթահարելու համար։

Ծղալթբիլա գյուղից բացի վնասվել է նաեւ հարեւան Ծինուբանն գյուղը։ Սելավի պատճառով ջուրը լցվել է մշակված հողամասերը։

Akhaltskha.Net