Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցխայի հոգևոր տեսուչ` Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեցին տոնի առթիվ։

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը պատրաստել էր համերգային ծրագիր։ Մինչև համերգային ծրագրի մեկնարկը Հոգևոր Տեսչությունը կատարեց մատաղի օրհնություն, որից հետո մատաղը բաժանվեց ներկաներին։

Պամաճ գյուղի Բուրալ կոչվող վայրում համերգային ծրագրով հանդես եկան՝
«Ախալցխա» երգի և պարի համույթը,
քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցի աշակերտները,
Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը:

Սուրբ Գևորգ տոնի միջոցառման կազմակերպիչները պատրաստել էին անակնկալներ մասնակիցների համար։ Միջոցառման ավարտին Հոգևոր Տեսչությունը բարերարների անունից պարային խմբերին արժանացրեց դրամական պարգևի, որը յուրաքանչյուրի համար կազմեց 100 լարի։

  

Akhaltskha.net