Ախալքալաքի ութ մարզիկներից յոթը վերադարձան մեդալներով

Ապրիլի 30–ից մայիսի 3–ը Ռուսթավի քաղաքում կայացավ Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի 2018թ. առաջնությունը, որին մասնակցում էին Վրաստանի շրջաններից մոտ ութսուն լավագույն մարզիկներ:

Ախալքալաքի ութ հոգանոց խումբը մրցույթին մեկնեց մարզիչ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ: Մարզիկները հանդես եկան գերազանց պատրաստվածությամբ` շրջանին բերելով  մեկ ոսկե, չորս  արծաթե և երկու  բրոնզե մեդալներ:

Վրաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը Ախալքալաքի շրջանից աննախադեպ հաջողություններով վերադարձավ յոթ բռնցքամարտիկ:

Առաջին պատվավոր տեղ զբաղեցրեց

Արտյուշ Գոմցյանը  /  56 կգ քաշային կարգում/

Երկրորդ տեղ զբաղեցրեցին

Ստեփան Շիրինյանը  /52 կգ քաշային կարգում /

Արմեն Գրիգորյանը / 60 կգ քաշային կարգում /

Արշակ Էլիզբարյանը /69 կգ քաշային կարգում /

Արտյոմ Յորդանյանը /91 կգ քաշային կարգում /

Երրորդ տեղ զբաղեցրեցին

Գագիկ Պոզոյանը  /56 կգ քաշային կարգում /

Նաիր Մելիքյանը /69 կգ քաշային կարգում /

«Մենք վերադարձանք հաղթանակած և ութ հոգուց յոթս նվաճեցին մեդալներ , քանի որ մինչ մրցույթը անցկացնում էինք ամենօրյա պարապմունքներ, որի համար շնորհակալ ենք մեզ աջակցող բոլոր մարդկանց, հատկապես, մեր մարզիչին` Ատոմ Էլիզբարյանին: Վերոնշյալ մրցանակակիր դարձած բոլոր հայազգի բռնցքամարտիկները  ընդգրկվեցին  Վրաստանի բռնցքամարտի  հավաքականի կազմում և նրանք արդեն պատրաստվում են առաջիկա միջազգային մեծ մրցաշարերին»,- ասաց մրցույթի մասնակից և արծաթե մեդալակիր Արմեն Գրիգորյանը:

 

Սերինե Յայլախանյան