Բաց նամակ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին

Բաց նամակ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին

Սրբազան հայր՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ անգամ արհամարհանքի եք ենթարկել մեր պահանջը, մենք` Ծղալթբիլայի ժողովուրդս կրկին անգամ պահանջով դիմում ենք ձեզ, կատարեք ձեր պարտականությունը` հաշվի նստեք ժողովրդի հետ ու այցելեք Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղ քննարկելու ու լուծում տալու Ծղալթբիլայի եկեղեցու հոգեւորականի շուրջ առաջացած բազմաթիվ մեր հարցերին։

Հիշեցնենք, որ Ծղալդբիլայի Սբ․ Փրկիչ եկեղեցու ժողովրդապետ Անատոլի Իվանյուկի եւ գյուղի հավատավոր ժողովրդի   միջեւ կան երկար տարիների բազմաթիվ տարարձայնություններ եւ կուտակված հարցեր, որոնց լուծումը բխում է կաթողիկե եկեղեցու եւ մեր բնակչության շահերից։

Բարի եղեք արձագանքել մեր պահանջներին, քանզի դուք եք այսօր ստանձնում Հայ կաթողիկե թեմի առաջնորդի պարտականությունները։

 

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի մտավորականություն

01․05․2018թ․