Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցում երեկ որոշում են կայացրել Հայող Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով։ Տվյալ տեղեկությունը հայտնելու համար Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ կապվեց հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան։ Նրա խոսքերով՝ ինքը երեկ դպրոցում հրավիրել է ժողով դասղեկների հետ, որտեղ որոշում է կայացվել անցկացնել Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառում, ինչպես բեմի վրա, այնպես էլ դասարաններում, ինչպես նրանք նախատեսել էին մի քանի օր առաջ։

Akhaltskha.Net-ի հարցին, թե նրանք արդյոք պատրաստվում են մասնակցել Հայոց Ցեղասպանության խաչքար հուշակոթողի մոտ ամեն տարի ապրիլ 24-ին անցկացվող միջոցառումներին, Ակոպովան տվեց դրական պատասխան։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Akhaltskha.Net-ին տված հարցազրույցում տնօրեն Սուսաննա Ակոպովան ասել էր, որ այս տարի նրանք նախատեսել են Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառումը անցկացնել դասախոսությունների ֆորմատով։

Ապրիլի 3-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը tert.am-ին տված հարցազրույցում նշել էր հետեւյալը․ «Կատարվածի շուրջ իմ տեսակետը հետևյալն է, որ այս մեծ աղմուկից հետո ճիշտ կլինի դպրոցի տնօրինությունը կոլեկտիվի հետ միասին, այնուամենայնիվ, անցկացնի ամեն տարի դպրոցում իրականացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հին ֆորմատով և այն անցկացնի ավելի բարձր մակարդակով, քան նախորդ բոլոր տարիներին էր անցկացվում։ Դրա հետ մեկտեղ չեն խանգարի դասընթացները, որոնք նախատեսել է այսօրվա տնօրինությունը»,-ասել էր Էդուարդ Այվազյանը։

Նա նույն կարծիքն էր հայտնել նաեւ Թիֆլիսի հայալեզու Aliq Media-ի եւ հայաստանյան newspress.am կայքերի հետ զրույցում։

Նույն կարծիքին էր նաեւ Ախալցխայի հասարակությունը։