Գլենդելի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախ անվամբ

Գլենդելի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախ անվամբ

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետի պաշտոնին: Գլենդել քաղաքի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. ապրիլի 4-ին: Զարեհ Սինանյանը եղել է ինչպես Գլենդելի քաղաքապետ, այնպես էլ քաղաքային խորհրդի անդամ: Նա տարբեր անգամներ այցելել է Արցախ եւ Հայաստան ու մշտապես եղել է իր ժողովրդի կողքին:

ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախի անունով։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, նախնական որոշումը քաղաքային խորհրդում կայացվել է միաձայն։ Նրա խոսքերով այն Գլենդելի կենտրոնական փողոցներից մեկն է, որը հիմնականում վայելում է զբոսաշրջիկների ուշադրությունը։

«Վերջնական քվեարկությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն փողոցը Արցախ անվանակոչելու հիմնական քննարկումը արդեն երեկ տեղի է ունեցել Գլենդելի քաղխորհրդի նիստի ժամանակ եւ ընդունվել միաձայն» , -ասաց Զարեհ Սինանյանը։