Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր թիմի հետ միասին աշխատում է «Դրախտի Դարպասը» ֆիլմի ստեղծման վրա

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր թիմի հետ միասին աշխատում է «Դրախտի Դարպասը» ֆիլմի ստեղծման վրա

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր  թիմ հետ միասին աշխատում է «Դրախտի Դարպասը» անունով նոր ֆիլմի ստեղծման վրա: «Դրախտի Դարպասը»  ֆիլմի առանցքը կրկին Արցախն է։ Տվյալ ֆիլմ խոսելու է արվեստի լեզվով մարդկային ճակատագրերի, բարու և չարի հավերժական բախման, ճշմարտության վերարժևորման ու խղճի մասին:

Ջիվան Ավետիսյանի երկու տասնյակից ավելի փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերից հետո նրա հեղինակած «Թևանիկ» և «Վերջին Բնակիչը» խաղարկային ֆիլմերը հասել են մեծ հաջողությունների՝ մասնակցելով միջազգային կինոփառատոնների և կինո շուկաների Վենետիկում, Կաննում, Շանհայում, Տորոնտոյում և Լոս Անջելեսում:

«Դրախտի Դարպասը» ֆիլմով ևս մեկ անգամ նման հաջողությունների հասնելու նպատակով և միջազգային որակին համապատասխան, գեղարվեստական ուժեղ շրջադարձերով և խոսուն ենթատեքստով, տեսարժան ֆիլմ ստանալու համար Ջիվան Ավետիսյանի գլխովորած թիմը դիմում է լայն տարածված մեթոդի՝ crowdfunding-ի՝ ֆիլմի նկարահանումների համար պահանջվող գումարը ամբողջացնելու նպատակով:

Crowdfunding-ային արշավի մեկնարկը տրվելու է մարտի 17-ին և կանցկացվի indiegogo համաֆինանսավորման հարթակում: Լրացուցիչ մանրամասները մեր ընթերցողներին կներկայացնենք շուտով: