Չորս անհաջող փորձից հետո Բորժոմիում մեկնարկեց Սակրեբուլուի նիստը

Չորս անհաջող փորձից հետո Բորժոմիում մեկնարկեց Սակրեբուլուի նիստը

Այսօր Բորժոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացած նիստին  «Վրացական Երազանք»-ի պատգամավորները առաջին անգամ են մասնակցում: Սակրեբուլոն պետք է քննարկի տեղական ինքնակառավարման աշխատողների աշխատավարձի հարցը:

Մինչեւ այսօր «Վրացական Երազանքի» պատգամավորները փոքրամասնություն լինելու պատճառով չէին մասնակցում սակրեբուլոյի նիստերին:

Նիստը մեկնարկել է ժամը 12-ին, որի ընթացքում պատգամավորները պիտի քննարկեն 30 հարց:  Նիստի ամենակարևոր հարցերից է աշխատակազմի հաստատումը և աշխատավարձի բարձրացումը, որի պատճառով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը երկու ամիս է չի ավելացել, ի տարբերություն սակրեբուլոի աշխատակիցների:

Բորժոմիի սակրեբուլոն Վրաստանի մասշտաբով միակն է, որտեղ իշխող կուսակցությունը «Վրացական երազանքը» չի կազմում մեծամասնությունը: Սակրեբուլոյի 28 պատգամավորներից միայն 13-ն են «Վրացական երազանք»-ի անդամ: