Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ասպինձայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ
![Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ասպինձայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ասպինձայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2018/01/Girl-Found-Dead-In-Baghlan-With-Slit-Throat.jpg)
Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա անցկացված հետաքննության գործողությունների արդյունքում ձերբակալել են 1990 թվականի ծնունդ Ի․Ս․-ին դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տվյալ հանցագործությունը ենթադրում է 7-15 տարի ազատազրկում։
Հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալը սույն թվականի հունվարի 14-ին Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում վեճի ժամանակ սառը զենքով մահացու վիրավորել է 1971 թվականի ծնունդ Գ․Գ․-ին, ով մահացել է մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը։
Իրավապահները Ի․Ս․-ին ձերբակալեցին պատահարից մեկ ժամ անց Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում։ Ոստիկանությունը, որպես իրեղեն ապացույց դեպքի վայրում հայտնաբերել է սառը զենք, որով իրականացվել է սպանությունը։
Ձերբակալվածը ճանաչել է իր հանցագործությունը։ Հետաքննությունը ընթանում է ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի հետաքննչական ծառայության կողմից առողջության դիտավորյալ վնասելու փաստի հիման վրա Վրաստանի օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջի կետի համաձայն։
www.Akhaltskha.Net