Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» Հայկական Միության ներկայացուցիչների եւ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի ու Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի հետ։

Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն փաստերով։ Նա նաեւ հատուկ շեշտեց 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը Վալենսիայի եւ Իսպանիայի կողմից ճանաչելու կարեւորության մասին։

Իրենց հերթին Խոսե Էնրիկե Ագուարն ու Դոմինգո Ռոխոն հանձն առան ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը Վալենսիայի խորհրդարանում եւ Պատգամավորության շրջանային հանձնաժողովում։

Քննարկումից հետո կողմերը շրջայց կատարեցին Խորհրդարանի շենքում, որի ընթացքում Խոսե Էնրիկե Ագուարեն հյուրերին ծանոթացրեց նրա գործունեության մասին։