Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Դեկտեմբերի 8-ին Ախալցխայի USAID Ժողովրդավարության Ներգրավվածության Կենտրոնում, Իրավաբանական Աջակցության Բյուրոն հասարակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության տարեկան զեկույցը։ Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։

Կազմակերպությունը հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց աջակցությամբ դրական ավարտ ստացած բազմաթիվ դատական գործերի մասին։

Իրավաբանական Աջակցության Բյուրոյի Ախալցխայի բաժնի ղեկավար՝ Դավիթ Զարիձեի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը ամբողջ Վրաստանի տարածքով 2007 թվականից իրավաբանական խորհրդակցություն է տրամադրել մոտ 150 000 անգամ։ Նրա խոսքերով՝ բյուրոն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում պետական լեզուն չիմացող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք դիմում են իրենց եւ կարիք ունեն իրավաբանի օգնության։ Դավիթ Զարիձեն նաեւ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը հաշվետու չէ Վրաստանի կառավարությանը այլ հաշվետու է միայն երկրի խորհրդարանին, ինչը նշանակում է, որ այն անկախ մարմին է եւ ստեղծված է հասարակությանը օգնություն տրամադրելու  համար։

Իրավաբանական Աջակցության Բյուրոն իրավաբանական խորհրդատվությունների գրասենյակ ունի նաեւ Ախալքալաքում, որի գործունեությունը, ի տարբերություն Ախալցխայի գրասենյակի, սահմանափակ է եւ սահմանափակվում է միայն խորհրդատվություններով։ Սակայն չնայած դրան, եթե նրանց դիմողներ լինեն, ապա նրանց Ախալցխայի գրասենյակը կարող է զբաղվել իրենց դիմած անհատներին իրավաբանական աջակցությամբ դատական գործընթացների ժամանակ։

Ախալցխայում Իրավաբանական Աջակցության Բյուրոն գործում է 2010 թվականից։

Akhaltskha.Net