Ռուս պատգամավորները մտադիր են Հայաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Ռուս պատգամավորները մտադիր են Հայաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Հանրային պալատի անդամների, փորձագետների և իրավաբանների խումբը միավորվում են աշխատանքային խմբում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համար դիմում պատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է Report-ը:

«Երկրների թվում, որոնց դեմ պահանջներ կներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, Հայաստանն էլ է: Հենց Հայաստանում գնալով ավելի հաճախ են հարցնում՝ արդյոք Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակի հավերժացումը ֆաշիզմի կամակատարների հերոսացում չէ»,- հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավարը՝ Քաղաքական ուսումնասիրությունների ինսիտիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

«Մենք հայ գործընկերներին կոչ ենք անում հանել Նժդեհի հուշարձանը: Այլապես չարժե Ռուսաստանին դիմել օգնության համար, պաշտպանության համար Հայոց ցեղասպանության հարցում, եթե այդպիսի մարդկանց հուշարձաններ են հայտնվում Հայաստանում»,- ասել է նա:

Աշխատանքային խմբի անդամներն իրենց գործունեության հիմք են վերցնում նացիզմի հերոսացման դեմ խնդրագիրը, որն ամռանը տարածվել է համացանցի ռուսական հատվածում: Ավելի քան 200 000 ստորագրություն հավաքած խնդրագրի հեղինակը ռուս քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևն է:

Աղբյուր՝ 1in.am