Բակուրիան-Ախալքալաք ճանապարահատվածը կասֆալտապատվի

Բակուրիան-Ախալքալաք ճանապարահատվածը  կասֆալտապատվի

Համաշխարհային բանկի հովանավորությամբ սկսվում է 15 շրջաններում ճանապարահատվածների վերականգման ծրագիրը, որի  ընդհանուր երկարությունը պետք է կազմի100 կմ: Սրանք են՝ Կախեթին, Շիդա Քարթլին,  Քվեմո Քարթլին, Մցխեթա-Մթիանեթին, Սամցխե-Ջավախքը, Ռաճան և Սամեգրելոն: 4 մասի բաժանված ծրագիրը վերբերվում է հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը: Ծրագրում ընդգրկված  ճանապարհները  վերջի 25-30 տարվա ընթացքում  չեն վերանորոգվել: Այդ  ծրագրի շրջանակներում  Սամցխե-Ջավախքում վերանորոգվելու է մեկ ճանապարհահատված, որն է Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք, (Ղադո-Կոտելիա) ճանապարհահատվածը:

Վերանորոգման ենթակա մյուս ճանապարհների ցանկը հետևալն է՝

  • Սադախլո-Ցոփի-Ախկերպ (Հայաստանի սահման)
  • Ծիծամուրի-Սագուրամո-Ցխվարիճամիա
  • Մետեխի-Քվեմո Գոմի Նաթլիսմցեմլիի եկեղեցի
  • Գումբաթի-Խիրսա-Էնմաթա-Սամթածղարո-Սաբաթլո
  • Աչխոթի-Սնո-Ախալցխա-Ջութա
  • Զահեսի-Մցխեթա-Կավթիսխեվի-Գորի-Սկռա-Քարելի-Օսիաուրիի ավտոմայրուղու-Քվաթախեվիի հատվածի
  • Ծալենջիխա-Օբուջի-Ջիխաշկարիի
  • Ծալենջիխա-Ջվարի-Ջվարզենի
  • Մարնեուլի-Թետրիզխարա-Ծալկ, (ներառյալ Ալեքսեեւկա-Մենկալիսան)
  • Թեթրիսծղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի
  • Մառնեուլի-Թեթրիցղարո-Ծալկա
  • Թբիլիսի (Պանտիանի) –Մանգլիսի
  • Արխիլոսկարո-Սամթածկղարո- (Ադրբեջանի սահման) կմ-ից
  • Գուփթա-Օնի:

Akhaltskha.Net