Նինոծմինդայի շրջանում ավարտին են հասցվել մարզադաշտերի շինարարական աշխատանքները

Նինոծմինդայի շրջանում ավարտին են հասցվել  մարզադաշտերի շինարարական աշխատանքները

Վերջին տարիներին երիտասարդների առօրյան ավելի ակտիվ դարձնելու, հետագայում շրջանում լավ մարզիկներ ու չեմպիոններ ունենալու և սպորտի զարգացման  նպաստելու նպատակով Նինոծմինդայում կառուցվում են սպորտդպրոցներ, մարզադաշտեր և մարզասրահներ։

Նոր մարզական օբյեկտների կառուցումը նպաստում է շրջանում սպորտային  կյանքի ակտիվացմանը, այդ նպատակով էլ  մարզադահլիճների կառուցման աշխատանքներ են նախատեսվում  նաև շրջանի այն գյուղերում, որտեղ սպորտային կյանքն համեմատաբար ավելի պասիվ է։

Այս տարի  Նինոծմինդայի շրջանում մինի-մարզադաշտերի կառուցման համար մունիցիպալիտետի տեղական բյուջեից գումար է հատկացվել ։ Հատկացված գումարով կառուցվում են յոթ մարզադաշտեր, որոնցից չորսը նոր են, իսկ մնացածը՝ անցյալ տարվա կիսատ թողնված շինարարական աշխատանքների շարունակություններն են։ Աշխատանքներ են տարվել Նինոծմինդա քաղաքում ու Գարելովկա, Տամբովկա,Ռադիոնովկա, Սաթխա և Փոկա գյուղերում։

«Սույն թվականին Նինոծմինդայի շրջանում մինի-մարզադաշտերի շինարարական աշխատանքների համար նախատեսված էր 190․900 լարի։ Գումարը տրամադրվել էր Նինոծմինդայի  մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Տենդերը 142204 լարիով  շահել էր և շինարարական աշխատանքներն իրականացնում էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը։ Աշխատանքներն արդեն հասցվում են ավարտին և մնացել է մի քանի օրվա աշխատանք» ,- ասաց շինարարական և ենթակառուցվածքների ծառայության պետ Ռուբեն Ղազարյանը։

Akhaltskha.Net