Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Մոխե գյուղի կառուցվող մզկիթում կրկին աղոթք անցկացվեց

Վրաստանի մահմեդականների Մուֆտի  Բեգլար Քամաշիձեն հոկտեմբերի 6-ին Ադիգենի շրջանի Մոխե գյուղում կառուցվող նոր մզկիթում  անցկացրեց կրոնական արարողություն:

Կառուցվող մզկիթում տեղի ունեցած արարողությանը  ներկա էին Մուֆտիի տեղակալ  Ադամ Շանթաձեն, Սամցխե-Ջավախքի Մուֆտի Մամուկա Վաշակղմաձեն, Բաթումի կենտրոնական մզկիթի իմամ Զվիադ Վանաձեն և Մոխե գյուղի բնակիչները:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Մոխե գյուղում վեճ էր ընթանում մի շինության համար, որը ունի կրոնական ծագում: Գյուղի մահմեդականները պնդում էին, որ այն իրենց մզկիթն է, իսկ ուղղափառները, որ այնտեղ նախկինում եղել է ուղղափառ եկեղեցի: Ստեղծված կրոնական հանձնաժողովը ընդամենը մի քանի ամիս առաջ կայացրեց որոշում, ըստ որի գյուղի կենտրոնում կառուցվելու է նոր մզկիթ:

 

Akhaltskha.Net