Խուրգումոյում քաղաքական կուսակցության ակտիվիստները ընդդիմացել են միմյանց

Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստին ֆիզիկական և բարոյական վիրավորանք են   հասցրել զրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Խուրգումո գյուղում:

Ինչպես հաղորդում է Ախալցխայի TV-9 ալիքը՝  «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից  Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջադրված քաղաքապետի թեկնածու  Սամվել Պետրոսյանը սոցիալական ցանցերում գրել է, որ այս միջադեպը հրահրել է Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը:

Ախալքալաք-Նինոծմինդայի միասնական  կազմակերպությունը մեղադրում է «Վրացական երազանք»-ի Ախալքալաքիի սակրեբուլոյի նախագահի թեկնածուին:

«Եվրոպական Վրաստան»-ի տվյալներով՝ կուսակցության կողմնակցին  ֆիզիկապես եւ բառացիորեն վիրավորել են միայն դրա համար, որ նա քաղաքի պատգամավորից  բացատրություն է պահանջել:

Նրանց տեղեկատվության համաձայն՝ միջադեպի մասին ոչ ոգ  չէ  հարցաքննվել: Սակայն հետաքննությունը անցկացվում է ըստ 126-րդ հոդվածի:

Akhaltskha.Net