Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա։

Ի՞նչ է պակասում այստեղ։ Պակասում է երկու պետությունների հասարակությունների, հատկապես երիտասարդության շփումը, հաղորդակցումը։ Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան վրացական մամուլը հեղեղել է Հայաստանի և հայերի մասին վատ ու կեղծ լուրերով, և սա ազդում է վրացի շարքային քաղաքացիների դիրքորոշումների վրա։

Եթե լինեն շփումներ, փոխադարձ այցելություններ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ, ճանաչողական փոխադարձ այցեր, մի խոսքով այնպիսի միջոցառումներ, որոնք հայ և վրացի երիտասարդներին ակտիվ շփվելու և ճանաչելու հնարավորություն կընձեռեն, ապա այն դրականորեն կանդրադառնա երկու հարևան պետությունների ցանկացած տեսակի հարաբերությունների վրա։

Այս ուղղությամբ պետական մարմինների, հասարակական կազմակերպություններ, տուրիստական կազմակերպությունների կողմից աշխատանքներ տանելու դեպքում լուրջ խթան կառաջանա և Վրաստանը հայերի համար չի դիտարկվի միայն Քոբուլեթն ու էլյավայի շուկան, իսկ Հայաստանը վրացիների համար ընդամենը մի երկիր, որտեղ ծիրան է աճում։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից