Արմեն Ավետիսյան. Խաչքարի տեղադրման հարցը պետք է անհապաղ և առանց նախապայմանների լուծել

Վրաստանի կենտրոնական իշխանության կայացրած որոշումը կապված Ջավախքի Գումբորդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու բակում տեղի ունեցածի հետ մեղմ ասած սխալ է, միանշանակ անհամաչափ ու դատապարտելի է նաև ոստիկանության գործողությունները, իրենց նախնիների ոսկորների վրա խաչքար տեղադրող գյուղացիների վրա Թբիլիսիից ուղղաթիռով զինված հատուկ ջոկատայիններ բերել:

Ի՞նչն էր խանգարում պաշտոնական Թբիլիսիին թույլադրել կամ նույնիսկ աջակցել տեղի բնակչությանը այդ խաչքարի տեղադրման գործում՝ առիթ չտալով այն սադրիչ ուժերին ովքեր օգտվելով գյուղի բնակչության արդար պահանջի իրագործման անտեղի ձգձգումից ու ստեղծված իրավիճակից փորձում են խաթարել հայ-վրացական նոր շունչ ստացող հարաբերությունները և դավադիր անջրպետ ստեղծել ջավախքցիների և իշխանությունների միջև:

Հ.Գ. Խաչքարի տեղադրման հարցը պետք է անհապաղ և առանց նախապայմանների լուծել, հակառակ պարագայում իրավիճակը ավելի կսրվի, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: