Գիորգի Կվիրիկաշվիլին Սամցխե-Ջավախքում ներկայացրեց քաղաքապետի թեկնածուներին

Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի  ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին, տեղի ունեցավ վրացական փոփ աստղերի համերգը: Համերգը սկսվեց ժամը 19: 00-ին և տևեց  մոտ մեկ ժամ: Սամցխե-Ջավախքի համայնքներից հավաքված մարդկանց համար երգում էին՝Անրի Ջոխաձեն, Նուցա Բուզալաձեն, Սոֆո Խալվաշին, Սոֆո Բեդեան և Նոդիկո Տատեշվիլին: Համերգը ավարտելուց հետո Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետի թեկնածուներին:

«Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական պոտենցիալ ունի եւ մեր պարտքն է օգտվել այս ուժից» ,-հայտարարեց Վրաստանի վարչապետը: Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլու, միայն  2015-2017 թվականներին   Սամցխե-Ջավախքում կառուցվել է  15 նոր հյուրանոց, այդ թվում `միջազգային չափանիշների համապատասխանով և ընտանեկան տիպի հյուրանոցներ:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը  Ախալցխայի քաղաքապետի թեկնածու ներկայացվեց Զազա Մելիքիձեն: Ներկայացման հետ մեկտեղ նշեց, որ  իր հաղթանակի դեպքում քաղաքապետարանում կշարունակվեն ծրագրված բոլոր ենթակառուցվածքային նախագծերը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ախալցխայի քաղաքապետի թեկնածու: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է:  Իհարկե, հասարակության հետ ես ծրագրելու և կիրականացնելու եմ այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են Ախալցխային», – ասաց Զազա Մելիքիձեն:

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում, «Վրացական երազանք» կուսակցությունը շրջանի 6  քաղաքներում կունենան թեկնածու:

Կուսակցության թեկնածուներն են՝

Բորժոմիի քաղաքապետի թեկնածու- Լեվան Լիպարիտ

Ախալցխա-Զազա Մելիքիձե

Ադիգենի-Զաքարիա Էնդելաձե

Ասպինձա-Ռոստոմ Մագրաքվելիձե

Ախալքալաք-Յուրիկ Ունանյան

Նինոծմինդա-Անիվարդ Մոսոյան

Akhaltskha.Net