Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կրկին հրդեհ է

Ասպինձայի, Ռուսթավի գյուղի, Ինդուսիի անտառում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 22-ին: Տեղում աշխատում էին հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Ռուսթավ գյուղի պատգամավոր՝ Ջեմալ Իակոբիձեի խոսքերով՝ նույն անտառում 5 տարի առաջ էլ  էր հրդեհ  բռնկվել:  Ոչ մի վտանգ չի սպառնում Ռուսթավիի բնակիչներին, դրա համար,  որ անտառը որտեղ  հրդեհ է 12 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հրդեհ է բռնկվել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Անդրիածմիդա գյուղում:  Հրդեհը շատ մոտ է անտառին,  տասնյակ հրշեջներ են աշխատում տեղում:

Հրդեհ է նաև Վարձիայում, որը 300 հեկտար տարածք է զբաղեցնում: Ադիգենի մունիցիպալիտետի,Դեռցելիի  գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրդեհ է առաջացել:  Հրդեհն առաջացել էր ամսի 21-ին ժամը 19:00-ին:  Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի ասածով՝ մոբիլիզացվել են փրկարար ծառայություններ և  ոստիկանությունը եւս տեղում է:  Հրդեհը տարածված է մի քանի հեկտար տարածքի վրա:

Կորիսխեւիում, Գիորգիծմինդայում, Ինդուսիում և Վարձաիայում հրդեհը բռնկվել էր վերջին օրերս: Տվյալ հրդեհները հիմնականում արոտավայրերում  էին առաջացել: Ներկա դրությամբ բոլոր շրջաններում հրդեհը լոկալիզացված է:

Հրդեհ է նաև Ծաղվերիի անտառներում:  Հրդեհը բռնկվել է  ամսի 22-ին  ժամը 17: 00-ին, անտառածածկ տարածքում: Հրդեհը տարածվել է բավական  մեծ տարածքի վրա: Հրշեջ ծառայությունները մոբիլիզացված են: Նախնական տեղեկություններով հրդեհը առաջացել է կայծակի պատճառով: Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին: Հրդեհը տարածվել  է 4 հեկտար տարածքի վրա:

Ամսի 23-ին  սպասված 3 ինքնաթիռ միացավ կրակի դեմ տարվող պայքարին , սակայն  ցավոք մինչ հիմա չէ հաջողվում լոկալիզացնել հտրդեհը:

Հիշեցնենք, որ մի ամիս առաջ, առաջացած հրդեհը, մոտ 752 հեկտար տարածքի վրա բռնկվեց:  8 օրվա ընթացքում տեղի  եւ այլ երկրների տեխնիկայի ու ավիացիայի միասնական ուժերի ջանքերով  հնարավոր դարձավ լոկալիզացնել կրակը: