Ովքեր են «Վրացական Երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները Սամցխե-Ջավախքում

«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուների ցանկը արդեն  հայտնի է Սամցխե-Ջավախքում:  Ախալցխայում   «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն  Զազա Մելիքիձեն է: Այժմ նա Ախալցխայի շրջանային վարչության ղեկավարն է:  Ադիգենիում «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Զաքարիա Էնդելաձեն է՝ ներկայիս շրջանի ղեկավարը:

«Վրացական երազանք» -ը Ասպինձայում  ներկայացնում է Ռոստոմ Մագրաքվելիձեն որպես Ասպինձայի քաղաքապետի թեկնածու: Նա մեկ շաբաթ առաջ թողեց   N39 ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Բորժոմիի քաղաքապետի թեկնածու լինելու է Լեւան Լիպարտիա  : Ախալքալաքի շրջանում՝ Յուրիկ Ունանյանը, Նինոծմինդայի շրջանում՝ Անիվարդ Մոսոյանը:

Ինպես հայտարարում է «Վրացական երազանք» կուսակցությունը՝ վարչապետը արդեն պատրաստել է ժամանակացույցը եւ աստիճանաբար առաջադրելու է թեկնածուներին: Այսպիսով թեկնածուներն տարբեր շրջաններում հետևալն են՝

Բորժոմի – Լեւան Լիպարտիա

Ախալցխա – Զազա Մելիքիձե

Ադիգենի – Զաքարիա Էնդելաձե

Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիձե

Ախալքալաքի – Յուրի Ունանյան

Նինոծմինդա -Անիվարդ Մոսոյան:

Akhaltskha.Net