Տպագրվել է Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների տուրիստական ուղեցույց

Տպագրվել է Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների տուրիստական ուղեցույց

Մի գրքում ներկայացված է Վրաստանի՝ Սամցխե-Ջվախքի և Հայաստանի՝ Շիրակի շրջանների հուշարձանների հավաքածուն: Զբոսաշրջիկների համար ուղեցույցը կազմված է երեք լեզուներով՝ անգլերեն, հայերերն և վրացերեն: Այն օգնում է զբոսաշրջիկներին ուղեւորություն  պլանավորել դեպի հարևան երկրի սահմանամերձ շրջաններ:

Գիրքը երկկողմանի է, մի մասը հատկացված է Սամցխե-Ջավախքի բոլոր պատմական հուշարձաննեի, եկեղեցիների  և վանքերի, թատրոնների, թանգարանների, ժողովրդական տոների, ագրոտուրիստային տնտեսությունների, տեղի խոհանոցի, բանկերի, հյուրանիցների, շրջանի  արգելանոցների, հանգստատեղիների և այլ կարևոր վայրերի ցուցակներին:

Գրքի հաջորդ մասում տպված է նույն տեղեկությունը Շիրակի շրջանի մասին: Իսկ կոնկրետ, Մարալիք և Գյումրի քաղաքների և շրջանի գյուղերի պատմական հուշարձանների և վերևում թվարկած ցուցակը:

Զբոսաշրջային ուղեցույցը լույս է տեսել  «երիտասարդ ճանապարհորդները» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում և իրականացվում է գործընկեր հասարակական կազմակերպությունների՝ «Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն»-ի(Հայաստան) և  «Քաղաքացիական նախաձեռնությունների ասոցիացիա»-ի (Վրաստան) կողմից: