Նինոծմինդայի անտառում գտել են տղամարդու դի

Նինոծմինդայի անտառում գտել են տղամարդու դի

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի մոտակա անտառում գտել են կախված տղամարդու դի: Ռադիո «Նոր»-ի տվյալներով, մահացած տղամարդը 1969 թ. ծնված Ռաֆիկ. Ա-ն է, որը Գանձա գյուղի բնակիչ էր:  Մահացած տղամարդը ունի ընտանիք, կին և երկու տղա, երկուսն էլ ամուսնացած են:

Տեղի ունեցածը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան 115 հոդվածով, որը ենթադրում է անձին ինքնասպանության հասցնելը: Ներկայումս պետք է անցկացվի բժշկական փորձաքննություն: