Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը

Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը

Ադիգենի մրջանի Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը, որը ղեկավարվում է մուֆտիի գլխավորությամբ:  Մեկ շաբաթ առաջ  Օթառ Միքելաձեի բակում ավարտվեց մզկիթի հիմքի պատրաստությունը:

«Էքսկավատորի  խնդիր ունեինք, դրա համար էլ մի քանի օր դադարեցրինք աշխատանքները: Կբերեն շինարարական նյութերը և կշարունակենք աշխատանքը»,-ասում է Օթառ Միքելաձեն:

Արևելյան Վրաստանի Մուֆտի Բեգլար Քամաշիձեյի խոսքերով շինարարությունը իր վրա վերցրել է մուֆտիների վարչությունը  պետության հետ միասին:

Այն հարցը, որը հետաքրքրում է շատերին, թե ինչքան գումար կծախսվի մզկիթի շինարարության համար, Շանթաձեն չի մեկնաբանում: Ասում է ինչ գումար որ անհրաժեշտ լինի, այդքան էլ կծխասվի: Տեղում այժմ աշխատում են տեղացիները: Իրականացվող աշխատանքները  վերահսկում է մուֆտիի վարչությունը:

Հիշեցնենք, որ Մոխեի հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հետ համաձայն են նաեւ տեղի քրիստոնյա բնակիչները, իսկ մահմեդականների մեծամասնությունը մինչ օրս բողոքում է: Նրանք իրենց համար հստակ որոշել են կայացրել աղոթելու  բաց երկնքի տակ:

Akhaltskha.net