Թբիլիսիում ԱՄՆ-ի Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը հանդիպում է ունեցել GFSIS հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Թբիլիսիում ԱՄՆ-ի Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը հանդիպում է ունեցել GFSIS հիմնադրամի ներկայացուցիչների հետ

BT6JH6 Tbilisi, Georgia

Հուլիսի 7-ին Վաշինգտոնի Policy Forum Armenia-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպեց GFSIS գործադիր տնօրեն Եկատերինե Մետրևելիի  եւ  դեսպան Գիորգի Բադրիձեի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ  Միջազգային  Ռազմավարության Ուսումնասիրությունների Հիմնադրամում ( GFSIS):

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վրաստանի եւ Հայաստանի միջեւ  երկկողմ հարաբերությունների, Կովկասի տարածաշրջանի զարգացման եւ  լայն տարածաշրջանային կայունության վերաբերվող խնդիրներ: Քննարկումների ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ Ռուսաստանի անբարենպաստ դերը Կովկասում,  հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Պարոն Գրիգորյանը ընդգծեց Հայաստանի եւ Վրաստանի մեջեւ ավելի ուժեղ եւ ավելի իմաստալից  հարաբերություններ ստեղծման կարեւորության մասին, որը կկառուցվի երկկողմանի արժեքների եւ հետաքրքրությունների վրա:  Կողմերը համաձայնվեցին շարունակել երկկողմ հարաբերությունները  եւ օգնել առաջ քաշել այնպիսի հարցերի քննարկումներ, որոնք կարեւոր են Հայաստանի, Վրաստանի եւ այլ երկրների համար:

Միջազգային  Ռազմավարության Ուսումնասիրությունների Հիմնադրամը հիմնվել է 1998 թվականին: Այն անկախ  ոչ-եկամտաբեր քաղաքական վերլուծությունների կենտրոն է: Հիմնադրամի գործունեության նպատակն է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների միջոցով, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը:

Akhaltskha.net