Էդուարդ Այվազյան. ՀՀ իշխանությունները պետք է օգնեն Իրանին փոխշահավետ պայմաններով ամրապնդելու իր ներկայությունը Վրաստանում

Էդուարդ Այվազյան. ՀՀ իշխանությունները պետք է օգնեն Իրանին փոխշահավետ պայմաններով ամրապնդելու իր ներկայությունը Վրաստանում

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Ծրագրի հարցերին է պատասխանում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, հասարակական գործիչ՝ Էդուարդ Այվազյանը:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլշրջաններում և տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճիվերաբերյալ:

Թուրքական գործոնի զգալի ներկայությունը Վրաստանում գաղտնիք չէ ոչ մեկի համար: Թուրքական պետությունները բավականին բացահայտ եւ համարձակ են աշխատում Վրաստանում, քանզի գիտակցում են, որ Վրաստանը մեծ էներգետիկ կախվածություն ունի Ադրբեջանից: Թուրքիան էլ իր հերթին միլիոնավոր դոլարների ներդրում է իրականացրել Վրաստանում: Տվյալ ներդրումները հատկապես երեւում են Բաթումի քաղաքում, որոնց շնորհիվ Վրաստանի նախկին իշխանությունները վերակառուցեցին տվյալ քաղաքը: Այսօրվա դրությամբ Թուրքիան աշխատում է հիմնականում իր ազդեցության գոտին ավելի ընդարձակել Աջարիայի ինքնավար հանրապետության եւ Սամցխե շրջանի վրա: Այդ տարածքների վրա Թուրքիան նախկինում ունեցել է եւ ունի հավակնություններ: Ադրբեջանը լուրջ աշխատանք է իրականացնում իրեն սահմանակից Քվեմո Քարթլիի շրջանում եւ Թբիլիսիում, որտեղ ադրբեջանական ներկայությունը տարեց-տարի միայն աճում է: Սամցխե-Ախալցխայի շրջանից հետո թուրքական ակտիվության կետը տեղափոխվելու է արդեն ամբողջական Սամցխե-Ջավախքի վրա: Կարելի է ասել, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրից հետո երկրորդ թուրք-ադրբեջանական մեծ ծրագիրը Ջավախքում դա Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շինարարությունն է, որը շահագործվելու է մոտակա ամիսներին: Տվյալ երկաթգծի շահագործմամբ Ջավախքում առավել զգալի կդառնա թուրք-ադրբեջանական ներկայության փաստը: Այս ամենը շատ լուրջ ընկալման կարիք ունի: Երկու մեծ միջազգային ծրագրեր իրագործվում են Սամցխե-Ջավախքի շրջանում, որոնցից մեկի անունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան է իսկ մյուսինը Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծ: Էլ չասած էլեկտրականություն արտադրող ՀԵԿ-երի կամ այլ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում թուրքական ներդրումների մասին: Դա նշանակում է, որ տվյալ երկրները երկարատեւ ծրագրեր ունեն իրականացնելու Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, որի նպատակն է միմյանց հետ միավորվելը բոլոր հնարավոր միջոցներով: Հարկ է նաեւ նկատել թե ինչ կարգի թելադրող մոնոպոլիա է դարձել ադրբեջանական բնական գազը Վրաստանում: SOCAR-ը իրեն թույլ է տալիս միջամտել անգամ երկրի արտաքին քաղաքականությանը: Այն հակազդում է Ռուսաստանից եւ Իրանից Վրաստան բնական գազ բերելու ծրագրերին եւ մեր երկիրը դրան դեռեւս լուռ հետեւում է:

Ադրբեջանի լկտի պահվածքի մասին ցավոք միայն նոր են սկսում խոսել այս երկրում,  եւ այդ էլ երբ անցյալ ամիս հետխորհրդային երկրների շարքում ժողովրդավարության լոկոմոտիվ համարվող Վրաստանում բացեիբաց  գողացան Ադրբեջանի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլիին:

Լավ վերադառնանք Սամցխե-Ջավախքում նրանց ակտիվությանը եւ դրա առօրյա ազդեցության հետեւանքներին: Ցավոք քաղաք Ախալցխայում նրանց հոսքը չի դադարում: Մշտական բնակվող թուրք մեսխեթցիների թիվը Ախալցխայում հասնում է մոտ 100-ի: Սակայն դա չէ կարեւորը: Խնդիրը նրանում է, որ եթե քայլես Ախալցխա քաղաքի փողոցներով, ապա ականատես կլինես բազմաթիվ թուրքերի: Նրանց ամենօրյա ռեժիմով գալիս ու գնում են Ախալցխա, սակայն ինչ տարբերություն թե ինչքան է  նրանց բնակության թիվը քաղաքում չէ, որ նրանց շարժը ամենօրյա է: Մեկը խումբը հեռանում է մյուսն է գալիս: Արդյունքում ամեն օր գլխաշորերով կանայք եւ մեծ բեղերով սեւ տղամարդիկ բարձր խոսելով քայլում են Ախալցխայում: Դա բավական անսովոր տեսարան է եւ մի տեսակ երեւում է, որ այդ մարդիկ այլ ծրագրերով են գալիս մեր շրջան: Նույնը չի կարելի ասել օրինակ հրեա կամ այլ ազգի զբոսաշրջիկների մասին, որոնք ավելի քաղաքակիրթ տեսք ունեն: Հիմա փորձենք բացատրել ավելի կոնկրետ: Ազգությամբ թուրք կամ քուրդ տղամարդկանց համար Ախալցխան ցավոք վերածվել է խրախճանքի, զվարճանքի եւ այլ կարգի զբաղմունքների վայրի: Միայն այս տարվա տվյալներով քաղաքում ոչ լեգալ գիշերային ակումբների թիվը գերազանցում է 35-ը: Այդ գործը ունի մեծ ստվերային շուկա, որի դեմ անկարող են կամ էլ չեն ցանկանում պայքարել տեղական իրավապահները: Մոտ 700 կանայք սպասարկում են թուրքիայից ժամանող «զբոսաշրջիկներին»: Տվյալ կանանց կարելի է տեսնել ամենուր: Այդ քաղաքում են ապրում մեր հարազատները եւ դա է ամենամեծ ցավը: Թուրքիան իր տարածքից դիտմամբ վտարել է դրանցից շատերին եւ այդ իսկ պատճառով Թուրքիային սահմանակից Ախալցխան վերածվել է տվյալ դժվարին կացության մեջ:

Այս ամենի հետ կարծում եմ ավելորդ է խոսել թուրքական սրճարանների եւ ռեստորանների մասին, որոնք սնկի պես աճում են Ախալցխայի շրջանում: Նաեւ ադրբեջանցիները բավականին վերջերս լուրջ ներկայություն են հաստատել Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում, որը եւս գտնվում է Ախալցխայում: Ադրբեջանցի ուսանողների թիվը այս համալսարանում հասնում է մի քանի տասնյակի եւ պատահական չէ, որ այնտեղ բավականին հաճախ այցելում է Թուրքիայի դեսպանը: Ինչ վերաբերվում է թուրք մեսխետցիներին, ապա ասեմ, որ նրանք լուրջ քաղաքական ու ֆինանսական աջակցություն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Կարծում եմ այս ամենը բավական է փաստելու թէ ինչքան խորն է ներթափանցել թուրքական գործոնը մեր հայաբնակ շրջան: Եւ դա ներկայացրինք դեռ մեր իմացածը, սակայն ինչքան բան կա, որ մենք տեղյակ չենք: Մի խոսքով թուրքական օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ եւ մենք ազգովի պետք է հասկանանք եւ պայքարենք դրա դեմ:

Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապեսՋավախքի շրջանում:

Այս առումով կարծում եմ լուրջ ուսումնասիրություններ է պետք անցկացնել, որից հետո պետք է ծրագիր կազմվի եւ քայլ առ քայլ տվյալ ծրագիրը կյանքի կոչվի: Մենք ունենք հայկական պետականություն, ունենք հզոր ավանդական սփյուռք եւ Ջավախքի ռուսաստանյան սփյուռք, որը միլիարդավոր դոլարի կարողություն ունի: Եթե այդ երեքի ներուժը միավորենք, ապա Թուրք-Ադրբեջանական ծրագիրը ոչ միայն կձախողվի, այլ նաեւ մենք կունենանք այլ տեսակի Սամցխե-Ջավախք, որը օրինակելի շրջան կդառնա Վրաստանի ու Հայաստանի Հանրապետության շատ շրջանների համար: Հաճախ են ասում թե ուժերը անհավասար են դիմակայելու թուրք-ադրբեջանական ակտիվությանը Ջավախքում, սակայն այդ ամենի հետ չեն խոսում թե ով ինչ է արել: Այսօր կարելի է վստահաբար ասել, որ թվարկածիցս ոչ մեկը ոչինչ չի արել:

Հակազդելու նաեւ այլ միջոցներ գոյություն ունեն: Օրինակ հայկական տեղական լրատվամիջոցների միջոցով տեղի վրաց հասարակության հետ աշխատանք տանելը: Վերջապես այդ թեմայի շուրջ խոսելը վրացական իշխանությունների հետ: Հնարավոր է դա միանգամից չստացվի, սակայն կարծում եմ հետեւողական կեցվածքի արդյունքում կարելի է հասնել դրան:

Նաեւ կա մի պարզ ճշմարտություն, որը կարծում եմ տեղին է ասել: Մեր իրավիճակում կարեւոր է հետեւել երկրի արտաքին քաղաքականությանը եւ չհակառակվել դրան: Այսինքն եթե քո երկիր արեւմտամետ է ու դու հակադրվում էս դրան, ապա դուրս է գալիս, որ քո էթնիկական ներկայությունը շրջանում դառնում է գլխացավանք արեւմուտքի եւ քո բնակության երկրի համար, կամ եթե քո երկիրը ռուսամետ է ու դու հակադրվում ես, ապա դա եւս քո համար խնդիր է ստեղծվում: Այդ իսկ պատճառով պետք է հետեւել երկրի արտաքին քաղաքականությանը, սակայն նույն ժամանակ դուրս չգալ հակառակ ուժի հետաքրքրությունների դեմ:  Դա է թելադրում ջավախքցիներիս ազգային շահը եւ մենք պետք է սովորենք առաջնորդվել մեր սեփական շահերով: Այդ ժամանակ մեր խնդիրները տեսանելի կդառնան քո երկրի դաշնակից գերտերությունների համար, որոնք հավանաբար կխրախուսեն իրենց համակիր կառավարությանը ներդրումների մի մասը ուղղել ազգային բնակություն ունեցող շրջաններին: Այսինքն եթե ավելի պարզ խոսենք այսօրվա պայմաններում քանի, որ Վրաստանը բռնել է արեւմուտքի հետ ինտեգրվելու ուղին պետք է մենք հայերս հակառակ չգնանք այդ ուղուն, որ Վրաստանի իշխանությունները չկարողանան մեզ ներկայացնել որպես իրեն հակառակորդ երկրի շահերը պաշտպանող էթնոսի: Հակառակ դեպքում Վրաստանը մեր իրավունքների մասին խոսելիս ասելու է, որ հայերը պաշտպանում են օտարի շահերը իրենց երկրում եւ այդ ժամանակ մեր իրավունքների վրա աչք են քակելու արեւմուտքի երկրները: Դա թուլացնելու է մեզ եւ նպաստելու է շրջանի թուրքացմանը:

 Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, որպեսզիհակազդեն թուրքական ակտիվությանը ՍամցխեՋավախքտարածաշրջանում.

Նախ կարծում եմ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան թե իրականում ինչ է կատարվում Սամցխե-Ջավախքում: Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է ցանկանան ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն Ջավախքի կոմպետենտ հասարակական ու քաղաքական գործիչներից: Ստացած տեղեկատվության վրա պետք է կազմվեն լուրջ վերլուծություններ եւ մշակվեն ծրագրեր, որոնք կարելի է իրագործել մեր շրջանում հաշվի առնելով Վրաստանի շահերը եւ օրենսդրությունը:

Կարծում եմ ՀՀ իշխանությունները պետք է օգնեն Իրանին փոխշահավետ պայմաններով ամրապնդելու իր ներկայությունը Վրաստանում: Դա մեծ հակակշիռ կստեղծի թուրքական ակտիվության համար, ինչը դրական կանդրադառնա Ջավախքի վրա: Իրանի էներգետիկ հնարավորությունների օգտագործման շնորհիվ միայն կամրապնդվի Հայաստանի ու Վրաստանի ինքնիշխանությունը:

Հայաստանի իշխանությունները պետք է մշտապես գիտակցեն, որ Վրաստանով է կապը արտաքին աշխարհի հետ եւ այդ առումով Ջավախքը նաեւ հանդիսանում է Հայաստանի համար փոքրիկ պատուհան դեպի Եվրոպական երկրներ, որը անպայման պետք է բաց թողնել:

Եթե թուրքերը բորդելներ եւ ռեստորաններ են կառուցում Ախալցխայում, ապա Հայաստանից ուղղորդված գործարարները Ախալցխայում, Աբասթումանում, Բորժոմիում ու Բաքուրիանիում կարող են կառուցել լավ հանգստյան տներ եւ առողջարաններ: Կարծում եմ եթե քաղաքական կամք լինի, ապա բազմաթիվ լավ ծրագրեր կարելի է կյանքի կոչել: Կարեւորը Վրաստանի իշխանությունը տեսնի այդ ամենի մեջ, որ Հայաստանը առաջնորդվում է իր ազգային շահերով եւ այդ շահի մեջ երրորդ երկրի շահ գոյություն չունի:

Նաեւ շատ կարեւոր է, որ Հայաստանը սփյուռքի տեսք չհաղորդի մեր շրջանի հայությանը: Դա թուլացնելու է թե մեզ թե Հայաստանին: Ճիշտ կլինի, որ արտգործնախարարությունում պատրաստի եւ կոմպետենտ մարդիկ զբաղվեն մեր խնդիրներով:

Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկականկազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը.

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունները նախ իրենք պետք է հասկանան թե ինչ են ուզում: Ինչ գործունեություն են իրականացնում եւ ում շահերն են պաշտպանում: Պատահական չեմ ասում այս ամենը: Մենք շրջանում ունենք օրինակ գռանտակեր կազմակերպություններ, որոնց նպատակը փող աշխատելն է: Կան նաեւ այլ տեղերից փող հայթայթողներ կամ իշխանությունների բռի մեջ գտնվողներ եւ կան ազգային դիմագիծ ունեցող կազմակերպություններ, որոնք անկախ են ու ինչ որ մի կերպ ծառայում են իրենց ժողովրդին: Իմ կարծիքով մենք բոլորս պետք է նպաստենք ազգային դիմագիծ ունեցող կազմակերպություններին, որ հենց նրանք հզորանան, բայց նույն ժամանակ տվյալ կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն բարեփոխվելու: Այլեւս 1990-ական թվականները չեն: Աշխարհը փոխվել է իր հետ փոխելով նաեւ մեր տարածաշրջանը: Նախկին մոտեցումները այլեւս սպառել են իրենց ու պետք են նոր ժամանակակից մոտեցումներ կուտակված խնդիրները լուծելու համար: Ազգային դիմագիծ ունեցող կազմակերպությունները նախ պետք է իրենց մեջ համագործակցեն եւ չթերագնահատեն միմյանց աշխատանքը: Տարաձայնությունների պատճառով չբաժանվեն իրար մեջ, այլ միասնաբար գործ անեն:

Երկրորդը պետք է կարողանան հասանելի դարձնել Վրաստանի իշխանություններին, որ իրենք այս երկրի թշնամիները չեն եւ պատրաստ են նրանց հետ համագործակցել ցանկացած խնդրի լուծման շուրջ, որոնք իսկապես հուզում են մեր ժողովրդին: Նաեւ պետք է հասանելի դարձնել վրացական իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունները պատրաստ են օգնել երկրի իշխանություններին հակազդելու թուրքական վտանգին, որը տեսանելի է շրջանում: Պետք է հասարակական կազմակերպությունները ուղիղ կապ ունենան սփյուռքի ու Հայաստանի այն ուժերի հետ, որոնք պատրաստ են դիմակայելու թուրքական վտանգին բոլոր հնարավոր միջոցներով: Կարճ ասած պետք է հիանալի հարաբերություններ մշակել Վրաստանի ու Հայաստանի իշխանությունների հետ եւ նույն ժամանակ սերտ հարաբերություններ հաստատել հայկական սփյուռքի հետ, որ հետո նոր Ջավախքի հայկական կազմակերպությունները կարողանան դիմակայել թուրքական վտանգին:

Ձեր կարծիքով արդյո՞ք պատրաստ են Վրաստանի ու Հայաստանիիշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

Երկու երկրներն էլ գտնվում են տարբեր ռազմաքաղաքական բեւեռներում: Դա է ամենամեծ արգելքը միմյանց համագործակցության համար: Վրաստանի համար Ռուսաստանը օկուպանտ երկիր է համարվում: Հայաստանի համար ռազմավարական դաշնակից: Կարծում եմ համագործակցությունը պայմանավորված է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմամբ: Տեսեք օրինակ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը ցույց տվեց Վրաստանին, որ ունի ինքնիշխանություն, ինչը էականորեն դրական ազդեց Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: 2008 թվականից անցել է 9 տարի եւ այսօր Հայաստանը կրկին պետք է անկախ քայլեր անի տարածաշրջանում: Համոզված եմ ամենալավ անելիքը ներկա պահին կայանում է նրանում, որ Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղ կառուցվի, որը Իրանական գազը կարտահանի եվրոպական երկրներ: Իրանի միջոցով կարելի է բազմաթիվ Էներգետիկ ծրագրեր իրականացնել տարածաշրջանում, ինչի շնորհիվ կնվազի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ միաժամանակ Վրաստանի կախվածությունը Թուրքիայից: Նույնը պետք է անի նաեւ Վրաստանը եւ ապացուցի Հայաստանին, որ ինքը եւս ինքնիշխան երկիր է եւ կարող է առանց Ադրբեջանի ու Թուրքիայի համաձայնության էներգետիկ ծրագրեր իրականացնի իր տարածքում: Դա կլինի համագործակցության լավագույն տարբերակը ներկա դրությամբ:

Արդյո՞ք չեք կարծում, որ ՍամցխեՋավախքի հայության հուզող շատխնդիրներ կարող են ավտոմատ լուծվել այն բանից հետո, երբ Վրաստանիիշխանությունները լիարժեք կգիտակցեն թուրքադրբեջանականքաղաքականության վտանգը մեր շրջանում.

Եթե ընդհանուր վտանգ ես տեսնում ապա համագործակցել ես սկսում եւ այդ ժամանակ կարող են լուծում գտնել շատ խնդիրներ, բայց ոչ բոլորը: Օրինակ հնարավոր է այդ դեպքում լուծում տրվի քաղաքացիություն ստանալու խնդրին, ինչի իրավունքից զրկվել են Հայաստանի քաղաքացիություն ստացած ջավախքցիները: Իրականում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության խնդիրների լուծման բանալին գտնվում է այլ տեղում: Վրաստանը հաշվի է նստում ԱՄՆ-ի ու Եվրամիության կարծիքի հետ: Հիմնական իրավապաշտպան գործունեությունը Վրաստանում տարբեր կազմակերպությունների միջոցով եւ հաճախ նաեւ ուղիղ կերպով իրականացնում են տվյալ երկրները: Վրաստանը ջավախքի հայ ազգաբնակչությանը դիտմամբ ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գործոն, իսկ իրականում դա այդպես չէ: Սակայն դա հարմար միջոց է հեռու պահելու ԱՄՆ-ին ու Եվրամիությանը ջավախքահայության խնդիրներից:

Այդպես չի կարող երկար շարունակվել, քանի, որ Վրաստանի բռնած ուղղին ի վերջո ուզում են նրանք թե չեն ուզում բերելու է նրան, որ Սամցխե-Ջավախքում լուծում կգտնեն բազմաթիվ առկա խնդիրներ: Իհարկե դա տեղի կունենա հայկական հասարակության օգնությամբ ու պահանջով: Սակայն նույն ժամանակ եվրոատլանտյան ինտեգրման շնորհիվ լուծում չի գտնելու թուրքական խնդիրը մեր շրջանում: Տվյալ խնդրով մենք ինքներս պետք է զբաղվենք: Երկրի ժողովրդավարացումը չի նպաստելու տվյալ խնդրի լուծմանը: Մենք պետք է հասկանանք, որ Սամցխե-Ջավախքի թուրքացման խնդիրը դա խնդիրների խնդիրն է Հայաստանի ու համայն հայության համար:

 

ՍամցխեՋավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ ԷդուարդԱյվազյան

Ք. Ախալցխա