Տավարնի կոչվող թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են խոստումների իրականացումը

Տավարնի կոչվող թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են խոստումների իրականացումը

Տավարնիի բնակչությունը պահանջում է իշխանությունից ուշադրություն: Տեղացիները բողոքում են, որ իրենց մոտ ընդհանրապես չկա կոյուղու համակարգ: Զուգարանի կեղտը ամբողջովին փողոցներում է հավաքվում: Տավարնիի բնակչությունը, որտեղ բնակվում է 300 ընտանիք երկար տարիներ սպասելուց հետո անկարող է այլեւս համբերել:

«Երկար տարիներ է խնդրում ենք, որ մեր վրա ուշադրություն դարձնեն: Ամեն ամիս ասում են, որ կլուծենք ձեր խնդիրները:  Գիտեք ինչքան օձ և առնետ  կա փողոցներում: Մի քանի օր առաջ մեր տան մեջ առնետը իմ երեխային էր կծել: Մի հատ թող նրանց երեխաները գան և ապրեն այն պայմաններում ինչպիսի պայմաններում որ ես եմ ապրում: Կդիմանան թե ոչ»,-ասում է Փիքրիա Օռեոցաձեն, Տավարնի թաղամասի բնակիչը:

«Ամեն ընտրությունների ժամանակ գալիս խոստումներ են տալիս և գնում են: Եւ դա սկսած Սաակաշվիլիի ժամանակից մինչ հիմա: Ընտրությունները հենց անցնում են, մեր մասին մոռանում են:  Ձմռանը երեխաները դուրս գալիս են, բայց հիմա երբ երեխաները պիտի դրսում խաղան, չեն կարող, դրա համար, որ ահավոր տհաճ հոտ է կանգնած փողոցներում: Թող մի հատ իրենք գան մի քիչ կանգնեն այս հոտի տակ»,-ասում է Շաքրո Դիակոնաշվիլի, Տավարնի թաղամասի բնակիչը:

Տավարնիի բնակչության այս խնդիրը ցավոտ խնդիրներից մեկն է, ասում է քաղաք Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն:  Նրա խոսքերով շրջանային  զարգացման ֆոնդը ծրագիր պիտի ֆինանսավորեր 1 100 000 լարով, ցավոք ներկա դրությամբ այս ծրագիրը դադարեցված է:

«Ներկա դրությամբ այս ծրագիրը դադարեցված է: Բնակչությունը իզուր է բողոքում կամ սպառնում, դրա համար, որ անհնար է հիմա այս խնդիրը լուծել: Ես երկու օր առաջ հանդիպեցի բնակչության հետ, բացատրեցի իրական իրավիճակը: Հույսով եմ, որ այս տարվա մեջ տվյալ խնդիրը կլուծվի», -ասում է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն:

Կառավարությունը հստակ չի կարող ասել թե երբ կկարողանան լուծել այդ խնդիրը: Տավարնիի բնակչությունն էլ իր հերթին սպառնում է, որ կփակի մեքենաների ճանապարհը:

Նկարը TV9-ի