Ախալքալաքում մահացած հայտնաբերված 20-ամյա աղջկա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող  «Թումասի» ճոճվող կամրջի տակ մայիսի 29-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Աիդա Ուզունյանի հարազատները չեն հավատում աղջկա ինքնասպանության վարկածին: NEWS.am-ի հետ զրույցում աղջկա հարազատներից տիկին Ն.-ն  նշեց, որ համոզված են, որ աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Թե ովքեր եւ ինչ պատճառներ ունեին աղջկան սպանելու, հարազատները չեն կարող ասել:

«Մեր երեխան ոչ մի պատճառ չուներ ինքնասպանություն գործելու, համոզված ենք, որ նրան սպանել են: Եկան իրավապահները, առանց նորմալ ուսումնասիրելու, միանգամից հայտարարեցին՝ ինքնասպանություն է»,-ասաց տիկին Ն-ն:

Նշենք, որ Աիդա Ուզունյանին միչեւ մահացած հայտնաբերելը, որոնում էին որպես անհետ կորած: Նրան հողին են հանձնել այսօր: 20-ամյա աղջկա մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ Ինքնասպանության հասցնելը: