Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարը Քութայիսիում

Մայիսի երեքից մինչև Մայիսի հինգը Քութայիսիի մարզական դահլիճում կայացավ Միջազգային մրցաշար։Միջոցառումը կրում էր Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ Ակակի Կակաուրիձեի անունը։ 7-րդ Միջազգային մրցաշարին մասնակցում էին  հինգ պետությունների լավագույն մարզիկները ։

Մրցաշարի մասնակից պետություններն էին Վրաստանը , Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց 69 կգ քաշային կարգում պայքարող մարզիկը, իսկ Վրաստանի թիմից չորս մարզիկ հաղթեց, և զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը հետևյալ քաշային կարգերում՝ 49 կգ , 64 կգ , 81կգ և 91 կգ։

Վրաստանը ներկայացնող և առաջին տեղ զբաղեցնող մարզիկը 91 կգ քաշային կարգում Ախալքալաքցի մարզիկ Արտյոմ Յորդանյանն է, ով եզրափակիչ փուլում նոկաուտի ենթարկելով  հաղթեց Ադրբեջանցի մարզիկին։ Հիմա արդեն Արտյոմը պատրաստվում է մասնակցելու  հոկտեմբերին Թուրքիայում  կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Akhaltskha.net