Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

 Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե առաջնագիծն ինչքանով է ապահովված դիտարկման սարքավորումներով, Լ. Մնացականյանը նշել է, որ այն ապահովված է ամբողջությամբ, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ:

«Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում ևս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, և այդ աշխատանքները համարում ենք շարունակական»,- ասել է ԱՀ պաշտպանության նախարարը:

Artsakhpress.am