Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն