Բաթումում այս պահին իրավիճակը հանգիստ է ու կայուն

Մարտի 11-ի Բաթումիում տեղի ունեցած դեպքերից հետո, այսօր քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Այս մասին Akhaltskha.Net-ին հայտնեց Աջարիայի Հայ Համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Բաթումում իրավիճակը այս պահին հանգիստ է ու կայուն: Քաղաքը ապրում է իր առօրյա կյանքով, տեղի ունեցածը ուղակի խուլիգանություն էր»,- ասում է  Հայ Համայնքի մամլո քարտուղարը: Մեր հարցին, թե արդյոք այս ամենի հետեւում կանգնած են այլ ուժեր, Արթուր Հովհանիսյանը պատասխանեց, որ չի կարող հաստատ ասել:

«Չեմ կարող ասել: Դժվար թե այլ ուժեր լինեն կանգնած տվյալ դեպքերի հետեւում»: Նրա խոսքերով՝ անկարգությունների հիմնական մասնակիցները երիտասարդներ էին, ովքեր արագ ալեկոծվեցին եւ տեղի ունեցավ տվյալ խուլիգանությունը: