Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Վիրահայոց թեմի դիմումները և արձագանքները

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցով Վիրահայոց թեմը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, շինարարության մեկնարկի հետևանքով առաջացած վտանգից եկեղեցու փլատակները պահպանելու և վնասազերծելու հարցով նամակներով դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը: Նամակները նույն հասցեատերերին և ավելացրած Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը հղվեցին նաև հունվար ամսին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիրահայոց թեմի նամակներին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության պատասխանները:

Աղբյուր՝ armenianchurch.ge