Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելված է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին:

Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել թուրքական սրճարան եւ ռեստորան:

Ախալցխա քաղաքի հայ ազգաբնակչությունը 25 տարիների ընթացքում 90%-ից նվազել է 40%-ի եւ նյութական պայմաններից ելնելով ներկա դրությամբ քաղաքում չկա գրեթե ոչ մի հայկական ռեստորան կամ սրճարան: Սակայն թուրքերը դեռեւս Ախալցխայում չունենալով այդքան մեծ տոկոսային ներկայություն ունեն սրճարաններ, ռեստորաններ եւ այլ տեսակի բիզնես օբյեկտներ: