Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում, գրում է news.am-ը:

Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը եւ արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը:

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»:

Նախկինում Գարեն զբաղեցրել է պաշտպանության, նաեւ անվտանգության նախարարի պաշտոնները: