Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետի պաշտոնին

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետի պաշտոնին: Գլենդել քաղաքի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. ապրիլի 4-ին: Զարեհ Սինանյանը եղել է ինչպես Գլենդելի քաղաքապետ, այնպես էլ  քաղաքային խորհրդի անդամ: Նա տարբեր անգամներ այցելել է Արցախ եւ Հայաստան ու մշտապես եղել է իր ժողովրդի կողքին:

Ախալցխայի մի շարք հայկական կազմակերպություններ, ինչպես նաեւ բազմաթիվ մտավորականներ կոչ են անում Գլենդել քաղաքի մեր հայրենակիցներին այս տարվա ապրիլի 4-ին աջակցել Զարեհ Սինանյանի թեկնածությանը Գլենդելի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: