Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին:

«Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից ունենք: Մենք այսօր երկու խմբակցություն կհիմնենք, որոնցից մեկը Ախալցխայում, իսկ մյուսը Ադիգենում: Բոլորից կարեւորը այն է, որ կտեղեկանանք թե ինչ բողոքներ ունի հասարակությունը»,-ասաց Դավիդ Բաքրաձեն:

«Աշխատանքի ժամանակ ամեն ինչ հայտնի կլինի: Մենք կներկայացնենք մեր ծրագրերը և հույսով ենք, որ հասարակությունը կընտրի մեզ»,-ասում է խորհրդարանի նախկին պատգամավոր Վաժա Չիտաշվիլին:

«Ադիգենում ինչպես ձեզ հայտնի է կա արդեն երկու խմբակցություն, երկու խմբակցություն և մի մարդ: Ախալքալաքում կա մի խմբակցություն: Նինոծմինդայում չունենք խմբակցություն, սակայն ունենք երկու մարդ և այս երկու հոգին իրենց ցանկությունով միացան մեր խմբակցությանը»,-ասում է խորհրդարանի նախկին պատգամավոր Զուրաբ Չիլինգարաշվիլի:

Հիշեցնենք, որ «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցությունը նորաստեղծ քաղաքական ուժ է, որը ձեւավորվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամների կողմից:

Աղբյուր՝ Akhaltskha.net