Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում ծրագրվում է մեր ընթերցողներին այն հասանելի դարձնել նաեւ վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

Կայքի շնորհանդեսը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: