ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԱՐՆԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

Վրաստանի նախկին Վարչապետ Վանո Մերաբիշվիլին հնարավոր է գարնանը ազատ արձակվի: Բազմաթիվ փորձագետներ նրա ներումը հնարավոր են համարում այն բանից հետո, երբ նախօրեին պարզ դարձավ, որ Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Չհաստատված տեղեկությունների համաձայն Վրաստանի Համաներման հանձնաժողովը արդեն իսկ ուսումնասիրում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի համաներման հարցը: