Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը:

«Մոտավորապես 2 ամսվա աշխատաք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»:

Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը նշել է, որ այն դեպի արևելք տանող միջանցքի մի շղթան է միայն: Հետագայում ավելի առաջ են գնալու՝  Ղազախստանի, Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան:

Այս մասին տեղեկացնում է javakhkmedia.com-ը հղում անելով Araratnews.am-ին