Չնայած ցրտաշունչ ձմռանը՝ Ջիվանու տուն-թանգարանը շարունակում է այցելուներ ընդունել և աշուղի գրչին հատուկ ջերմություն փոխանցել իր հյուրերին: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ Ջիվանու տուն-թանգարանի այցելուների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է:

Վերջերս Կարծախը իրենց զբոսաշրջային երթուղում էին ընդգրկել Լիբանանի մեր հայրենակիցները: Ինչպես իրենք նշեցին, «Շատ տպավորիչ էր Կազախի մեջ տեսնել նման կոկիկ, հտաքրքրական և բծախնդիր կերպով դասավորված թանգարան մը: Ջիվանին կյանքը շատ հետաքրքրական ձևով ներկայացված է: Շատ լավ բացատրություն ստացանք և ավելի մոտեն ճանաչեցինք Ջիվանին: Կը յուանք որ շատեր կայցելեն այս թանգարանը»:

Հյուրերը հեռացան մեծ տպավորություններով և խոստացան գարնանը վերադառնալ ավելի մեծ խմբով:

Ջիվանու տունթանգարան, Կարծախ, Ջավախք

Աղբյուր՝javakhkmedia.com