«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն
![«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2017/01/roman2-1024x680.png)
Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարը կլինի Ռոման Գոցիրիձեն: Այս մասին հայտարարել է ինքը՝ Գոցիրիձեն: Վերջինս նշել է, որ խորհրդարանում կներկայացնեն խմբակցության ցուցակը, որպեսզի հունվարի 23-ին այն հաստատվի:
Խմբակցությունում 6 անդամ կլինի: Նրանք են՝ Ռոման Գոցիրիձեն, Նիկա Մելիան, Թինաթին Բոկուչավան, Կոբա Նակղոփիան, Սալոմե Սամադաշվիլին և Ազեր Սուլեյմանովը:
aliq.ge