Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար

Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար





Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար։ Այս պահանջն հանցագործը հնչեցրել է պատանդներից մեկի կողմից սոցցանցում տարածած տեսանյութում։
Բացի այդ, տեսանյութում կողոպտիչը խոսում է պայթուցիկ սարքի մասին, որը, ենթադրաբար, ամրացված է բանկի պատերից մեկին։
Տեղեկացնենք, որ Քութայիսիի Ռուսթավելի փողոցում հատուկ գործողություն է ընթանում։ Զինված կողոպտիչը ներխուժել է Բանկ of Georgia։ Ըստ առկա տեղեկությունների՝ բանկում կա մոտ 10 մարդ։ Շրջագիծը շրջափակված է իրավապահների կողմից։