ԿԽՄԿ-ի՝ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ

ԿԽՄԿ-ի՝ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։

 

Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

 

«Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։