Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ առանցքային խնդիրների շուրջ-Իրակլի Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ առանցքային խնդիրների շուրջ-Իրակլի Կոբախիձե


«Հայաստան այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մենք քննարկեցինք մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ առանցքային հարցերի շուրջ»,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Կառավարության ղեկավարը նշում է, որ այսօր Երևանում կայացած հանդիպումը ավելի կխորացնի երկու երկրների միջև համագործակցությունը և կնպաստի նրանց ընդհանուր հաջողությանը։

«Մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան, որն էլ ավելի ամրապնդվում է մարզական և մշակութային կապերով, վկայում է մեր ժողովուրդների միջև խորը պատմական կապերի մասին: Վստահ եմ, որ այս հանդիպումն էլ ավելի կխորացնի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»,- ասել է վարչապետը: