Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը

Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը


Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին՝ քննարկելու խաղաղության ամերիկյան առաջարկները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նշել, որ հանդիպումը տևել է երեք ժամ։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ուշակովն այն անվանել է կառուցողական և օգտակար։ Նա նաև ասել է, որ քննարկումը վերաբերել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը։

Սա Ուիթքոֆի չորրորդ այցն է Ռուսաստան 2025 թվականի փետրվարից ի վեր։ Թրամփի հատուկ բանագնացն ակտիվորեն մասնակցում է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցություններին։