Մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարեկան դարձած երեխաները նոր ուսումնական տարում հնարավոր է կարողանան դպրոց գնալ

Մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը 6 տարեկան դարձած երեխաները նոր ուսումնական տարում կկարողանան դպրոց գնալ, օրինագիծը խորհրդարանում կներկայացվի արագացված կարգով։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիորգի Ամիլախվարին։
Մարտի 15-ից Վրաստանում սկսվել է առաջին դասարանցիների գրանցումը։ Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին դասարան կարող են հաշվառվել այն երեխաները, ովքեր մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ կդառնա 6 տարեկան։
Փոփոխության՝ տարիքային շեմը երկու շաբաթով տեղափոխելու շնորհիվ այս տարի դպրոց կարող է դիմել 2500 մարդ։ Առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման վերջնաժամկետի մոտենալու կապակցությամբ օրինագիծը կքննարկվի արագացված կարգով, ասել է Ամիլախվարին։
Գրանցման առաջին փուլն ավարտվել է մարտի վերջին։ Երկրորդ փուլը մեկնարկում է մայիսի 2-ին և կտևի մինչև մայիսի 13-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում քաղաքացիները կարող են գրանցել երեխաներին, որոնց քույրերն ու եղբայրներն արդեն հաճախում են որոշակի դպրոց, կամ երեխաներին, որոնց ծնողները դպրոցի աշխատողներ են: Նաև երկրորդ փուլում կարող են գրանցվել նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ, որոնք միաժամանակ գնում են առաջին դասարան։
Ամեն տարի Վրաստանի հանրակրթական դպրոցներում շուրջ 60 հազար թափուր տեղ է մնում։