Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը


Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը՝ հայտնում են իրանական աղբյուրները։

Օմանի արտգործնախարարը բանակցություններից հետո հայտնել է, որ դրանք ընդգծեցին փոխադարձ հարգանքի և կայուն պարտավորությունների հիման վրա համաձայնության հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները, նպատակներն ու տեխնիկական հարցերը:

Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, նախնական ամսաթիվը նշանակվել է մայիսի 3-ը:

Իրանի արտգործնախարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին էլ նշել էր, որ կողմերը Օմանի միջնորդությամբ փոխանակում են իրենց տեսակետները երկու հիմնական ուղղություններով՝ պատժամիջոցների արդյունավետ դադարեցում և Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության ամրապնդում: