Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Aravot.am-Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը, հաղորդում է The Daily Sabah պարբերականը: Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին: «Թուրքիան դատապարտում է Հայաստանի ագրեսիան, որը խախտում է միջազգային իրավունքը: Թուրքիան ևս մեկ անգամ շեշտում է, որ աջակցելու է Ադրբեջանի ցանկացած որոշմանը»,-ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Aravot.am