Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
«Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։
Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը: